Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Բաքվի համար հայի երգն էլ է ագրեսիայի ցուցիչ

Բաքվի համար հայի երգն էլ է ագրեսիայի ցուցիչ
17.05.2025 | 19:19

Բաքվում տեղի է ունեցել մեր հայրենակիցների դեմ շինծու ու կեղծ «դատավարական» գործընթացի հերթական նիստը։ Ես, իհարկե, կարդում եմ նիստերից հետո տարածվող բոլոր հաղորդագրությունները, բայց հազվադեպ եմ դրանց մասին գրառումներ անում՝ հասկանալի պատճառներով։

Սակայն այս անգամվա նիստում նրանք տեսանյութ են ցույց տվել, թե ինչպես է Արցախի ՊԲ-ն հասնում Զանգելանի (Կովսական) բարձունքներ 1993 թվականին։ Իսկ հետո ցուցադրել են կադրեր, թե ինչպես են զինվորականները երգում «Ելիր Դաշնակ դրո» երգը՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի:

Մարդ արդեն չգիտի էլ՝ ինչպես մեկնաբանի այս աբսուրդի թատրոնը:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 5745

Մեկնաբանություններ